News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե իշխանությունը փոխվեց, ավելի մեծ կոռուպցիա կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով կոռուպցիայի կանպարգելման հանձնաժողովի ստեղծմանը:

«Միայն այդ  հանձնաժողովով հնարավոր չի կոռուպցիան վերացնել: Այն դատախազության, դատարանի դեր չի կատարում»,ասել է պատգամավորը:

Գալուստ Սահակյանը պնդել է, թե կոռուպցիան ավելի կխորանա Հայաստանում, եթե իշխանությունը փոխվի:

«Հենց իշխանությունը փոխվեց, ավելի մեծ կոռուպցիա կլինի: ՀՀԿ-ն կոռուպցիայով չի զբաղվում , ՀՀԿ-ն 150 հազար անդամ ունի, կարող է լինեն մարդիկ, որ կոռուպցիայով են զբաղվում, բայց էն մարդիկ, որ կուսակցությունը առաջ են տանում, չեն զբաղվում»,- ասել է նա:

Տպել
Ամենաշատ