Կոլումբիայում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 5-ն անհետ կորած է համարվում: Reuters-ի հաղորդմամբ՝ պատճառը մեթան գազի արտահոսքն է:
Դեպքը տեղի է ունեցել Կունդինամարկա նահանգում. այստեղ բազմաթիվ ապօրինի ածխահանքեր կան եւ միջադեպերը եզակի երեւույթ չեն: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 14 մարդ է տուժել: