News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավելի ու ավելի շատ չրերի արտադրություն է հիմնվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Չիր արտադրողների միության նախագահ Սանդրո Աբովյանը:

Չրերի տեղական պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարված է: Եթե Ռուսաստանից պահանջարկ չլիներ, ըստ Աբովյանի, շուկան առաջընթաց չէր ունենա:

Ռուսաստանցի գնորդները նախկինի պես իրենց սեղանին ուզում են հայկական չրեր տեսնել՝ չնայած վերջին շրջանում նրանց եկամուտները զգալիորեն նվազել են եւ առաջնային անհրաժեշտություն չհամարվող ապրանքներ սկսել են ավելի քիչ գնել (բացի այդ՝ թուրքական չրերն ավելի էժան են):

«Բայց պահանջարկն ավելանում է: Այս տարի ավելի շատ են ինձ դիմել՝ փորձելով հասկանալ, թե որտեղ կարող են միրգ չորացնելու սարքեր ձեռք բերել: Ընդ որում՝ արդյունաբերական, այսինքն՝ մի քանի հարյուր կիլոգրամ հզորությամբ»,- նկատեց Աբովյանը:

«Ամեն դեպքում, մեր արտադրանքի ծավալներն այնքան էլ մեծ չեն, Ռուսաստանի համար դա կաթիլ է ծովում: Այո՛, մեր չրերը թուրքականից ավելի էժան են, բայց մենք այլ կերպ չենք կարող: Մենք կարող ծավալներով մրցակցել նրանց հետ: Մնում է մրցակցել միայն որակով»,- նշեց նա:

Նշենք, որ առայժմ Հայաստանից չրերի արտահանման ծավալները փոքր են: 2016 թվականին այն կազմել է 37.3 տոննա (164 հազար դոլար): Դրա հիմնական մասը՝ 30.4 տոննան, արտահանվել է Ռուսաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ