Իրանի անվտանգության ուժերն «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված ահաբեկիչների են ձերբակալել: Այս մասին գրում է PressTV-ն՝ վկայակոչելով Իրանի հետախուզության նախարարության հայտարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հարձակումներ էին ծրագրում Իրանի կրոնական քաղաքներում:
Անվտանգության ուժերը պայթուցիկներ, Կալաշնիկով տեսակի ավտոմատներ, գիշերային տեսանելիության սարքեր, մահապարտի գոտիներ են առգրավել: