Չինաստանի Սիչուան նահանգում սողանքի հետեւանքով 15 մարդ է զոհվել, ավելի քան 100 մարդու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Իշխանությունները մտավախություն ունեն, որ նրանք ողջ-ողջ թաղվել են քարերի եւ ցեխակույտի տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքի տակ է հայտնվել 140 մարդ: Ներկայում հայտնի է 3 անձի փրկվելու մասին. ամուսիններ՝ փոքրիկ երեխայի հետ:
Սողանքն ավելի քան 60 տուն է քշել: Սինմո գյուղը գրեթե ամբողջությամբ ջնջվել է երկրի երեսից: