News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առաջիկա 4-5 տարիներին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կառուցվելու է նոր ժամանակակից միջազգային օդանավակայան, հայտնում է NDTV-ն։

Օդանավակայանը կառուցվելու է Նյու Դելիի Նոիդա արվարձանի մոտ։ Նախագծի արժողությունը մոտ 3․1 մլրդ դոլար է։ Ծրագրվում է, որ օդանավակայանը կսարքավորվի մի քանի փուլերով ու 10-15 տարիների ընթացքում կապահովի տարեկան 30-50 մլն ուղեւորներ սպասարկելու ունակություն։ Սկզբում կառուցվելու է մեկ թռիչքուղի, իսկ հետո՝ եւս երեքը։

Նոր օդանավակայանի կառուցումը եղել է 2014-ին «Բխարատիա ջանատա պարտի» կուսակցության նախընտրական խոստումներից մեկը։  Հիմա, դառնալով իշխող կուսակցություն, ԲԴՊ-ն մտադիր է իրականացնել իր խոստումը։

Հնդկաստանում մշտապես աճում է օդանավակայանի ուղեւորների թիվը ու Ինդիրա Գանդիի անվան օդանավակայանը, ըստ կանխատեսումների,  մինչեւ 2024 թ․ ընդունելու է տարեկան մինչեւ 109 մլն ուղեւոր, ինչը օդանավակայանի հնարավորությունների սահմանն է։ Դրա համար էլ որոշվել է եւս մեկ օդանավակայան կառուցել Նյո ւ Դելիի մոտ։

Օդանավակայանների ծանրաբեռնվածությունը լուրջ խնդիր է Հնդկաստանի համար, մասնագետների գնահատականով, 40 խոշորագույն օդանավակայանները առաջիկա 10 տարիներին կհասնեն իրենց թողունակության առավելագույն ցուցանիշին, նշում է հեռուստաալիքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ