News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեդիայի արդարադատության կանցլերը հունիսի 19-ին պահանջել է վերանայել Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի քրեական գործը: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը:

«Շվեդիայի արդարադատության կանցլերը հունիսի 19-ին պահանջել է, որպեսզի գործը ոստիկանությունը նորից վերանայի: Կան մի շարք հանգամանքներ, որոնց բացատրության կարիք ունեն»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարկ Սաֆարյանը դիմել էր Շվեդիայի արդարադատության կանցլերին՝ Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու համար, իսկ ավելի ուշ Շվեդիայի դատախազությունը հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր հայ տուրիստի մահվան փաստով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, այդ վիճակում ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանություն:

Տպել
Ամենաշատ