News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է կնոջը ծեծի ենթարկելու, մկրատով նրա ականջը կտրելու մեջ մեղադրվող Գեղամ Հ.-ի գործի դատական քննությունը: Դատարանը կարճել է քրեական գործի վարույթը եւ դադարեցրել Գողամի քրեական հետապնդումը:

40-ամյա Գեղամին մեղադրանք էր առաջադրված իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ազգությամբ ռուս Սվետլանայի առողջությանը միջին ծանրության, ինչպես նաեւ թեթեւ վնաս պատճառելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով՝  2 դրվագ, 117 եւ 118 հոդվածներով:

Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող Գեղամ Հ.-ն 2016  թվականի հունիսից իր տան սենյակներից մեկը տրամադրել է մշտական բնակության վայր չունեցող մի կնոջ՝ ՌԴ քաղաքացի Սվետլանային՝ դեռ վերջինի հետ էլ մտել է  փաստական ամուսնական հարաբերությունների մեջ:

2016 թվականի դեկտեմբերի 7-ին Գեղամը Սվետլանայի կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու, լացացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում նրան գցել է հատակին, ոտքերով, ձեռքերով հարվածներ է հասցրել, ապա, ըստ մեղադրանքի,  նստել է Սվետլանայի վրա, բռնել է նրա ձեռքերից, իր մոտ եղած մկրատով կտրել է  մազերի փունջը եւ աջ ականջի վերեւի հատվածը:

Սվետլանան  ընդհանուր իրավասության դատարանում խնդրել է դադարեցնել Գեղամի քրեական հետապնդումը, նրան չդատել ու չդատապարտել: Գեղամը եւս հայտարարել է, թե հաշտվել է Սվետլանայի հետ: Այս հիմքով առաջին ատյանի դատարանը կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Գեղամ Հ.-ի քրեական հետապնդումը:

Տպել
Ամենաշատ