Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում արմատականները ձվեր են նետել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ուղղությամբ, հաղորդում է «Նիկվեստի» պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլայ Լեոնտովիչի հրապարակում: «Ազգայնական տրամադրություններ ունեցող ակտիվիստները՝ «Աջ սեկտորի», «Ազգային կորպուսի» եւ «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները մեղադրել են պատգամավորին, որ նա աշխատում է ռուսական իշխանությունների եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության համար, ասված է հաղորդագրությունում: