Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը կայուն ծանր է: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից, նշելով, որ 30-ամյա Գեորգի Հակոբյանին հունիսի 25-ին վիրահատել են, նա ունեցել է որովայնի շրջանի հրազենային վնասվածք՝ վնասվել են աղիները:
Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրել էին, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել: