News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային պատմության մեջ ամենահայտնի անձանց վերաբերյալ հարցման ենթարկված ռուսաստանցիների շրջանակում առաջատար է Իոսիֆ Ստալինը, իսկ երկրորդ տեղում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Այս մասին են վկայում Լեւադա կենտրոնի հարցման տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Սոցիոլոգները կազմել են ռուսաստանցիների կարծիքով, ամենահայտնի անձանց ցանկը՝ Իոսիֆ Ստալին (38 տոկոս), Վլադիմիր Պուտին եւ Ալեքսանդր Պուշկին (34-ական տոկոս), Վլադիմիր Լենին (32 տոկոս), Պետրոս I (29 տոկոս)։

Հայտնի մարդկանց առաջատարների տասնյակում են հայտնվել նաեւ Յուրի Գագարինը (20 տոկոս), Լեւ Տոլստոյը (12 տոկոս), Գերոգի Ժուկովը (12 տոկոս), Եկատերինա II-ն ու Միխայիլ Լերմոնտովը (11-ական տոկոս)։

Բոլոր արդյունքների գումարը գերազանցում է 100 տոկոսը, քանի որ հարցվածներն իրենք են նշել միանգամից մի քանի անուն։

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 մարդ, Ռուսաստանի 48 շրջաններում։ Հետազոտությունը տեղի է ունեցել ապրիլի 7-10-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ