Կոլումբիայի Անտիոկիա դեպարտամենտում կիրակի զբոսանավ է խորտակվել, որում 150 զբոսաշրջիկ է եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով El Colombiano պարբերականը:
Որոնողա-փրկարարական աշխատանքներին նաեւ զինվորականներ են մասնակցում, դեպքի վայր ուղղաթիռ է ուղարկվել:
El Mundo-ն հաղորդում է 9 զոհի մասին, 28 մարդ անհետ կորած է համարվում: