News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը միշտ էլ ողջունել է կուսակցությունների կոնսոլիդացիան, որը հիմնված է գաղափարի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՝ անդրադառնալով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ պետք է քաղաքական ուժերը համախմբվեն եւ պայքարեն իշխանության դեմ:

«Մենք քաղաքական ուժերի բեւեռացման խնդիր ունենք, բնական ընտրության մեջ կուսակցությունները կամ հեռանում են, կամ հայտվում են լուսանցքում, կամ պետք է միավորվեն ուժեղ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Ավելի ուժեղ ընդդիմադիրները խորհրդարանում են, ոչ թե դրանից դուրս: Եթե կորոշեն միանալ «Ելքին», կամ «Ծառուկյան» դաշինքին, այդ կուսակցության խնդիրն է»,-ասաց նա: 

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ 2018թ. հնարավոր է թավշյա հեղափոխություն լինի, եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ իշխանության մեջ, Շարմազանովն ասաց. «Հարգանք ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, պետք է նշեմ, որ քաղաքականության մեջ հովհարային անջատումներով կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին չափից դուրս լուրջ մի վերաբերվեք: Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխություններին, ապա Հայաստանի պատմությունն ունեցել է բազում օրինակներ, երբ նշանակել են իշխանափոխության օր, ժամ, տեղ, բայց Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել 2017թ. ապրիլին եւ ՕՐՕ-ն ստացել է այն, ինչ ստացել է: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է սերտի Խորենացու Հայոց պատմությունը, կամ գոնե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ յուրաքանչյուրը պետք է իր վերմակի չափով ոտքերը մեկնի: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է խոսի այն չափով, որքան վստահություն է ստացել ընտրություններին»:

Նրա խոսքով, ընտրությունների միջոցով ժողովուրդը յուրաքանչյուր կուսակցության ցույց տվեց իր տեղը. «Այնպես որ մի գերագնահատեք Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերի լրջությունը: Տեսեք թե ինչ ընթացք ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը, երբ 2007թ. խորհրդարան եկավ, ովքեր էին կողքը, իսկ հիմա մնացել է միայն Արմեն Մարտիրոսյանը»:

Ինչ վերաբերում Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ իշխանությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին, հակառակ դեպքում ժողովուրդը պետք է դուրս գա եւ պահանջի, որ նրանք հաշվետու լինեն, կամ ստիպի հեռանալ, Շարմազանովն ասաց. «Այո, յուրաքանչյուր իշխանություն պետք է հաշվետու լինի ժողովրդին, իսկ հաշվետու լինելու լավագույն ճանապարհն ընտրություններն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ