News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակը ցույց կտա՝ որքանով էի ես իրավացի կամ ոչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դիակ է:

Ինչ վերաբերում է նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի կոշտ արձագանքին, որ նման հայտարարություն անողը անդաստիարակ է եւ ողնաշար չունի, որ ներողություն խնդրի իր խոսքերի համար, Գորգիսյանը չցանկացավ մեկնաբանել. «Որեւէ կերպ չէի ցանկանա արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, իր իրավունքն է»,-ասաց Գորգիսյանը:

Հարցին, թե հետեւություն անելո՞ւ է «Ժառանգության» առաջնորդի խոսքերին, նա կտրուկ պատասխանեց. «Բացարձակ»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական ուժերի մեկ թիմում համախմբվելու կոչին, «Ելք»-ի ներկայացուցիչն ասաց. «Ժառանգության» համագումարը ցույց տվեց, որ այդ մարդիկ ասելիք չունեն, թե ինչ նպատակի շուրջ են ուզում համախմբվել: Իշխանության դեմ պայքարելը բավարար նպատակ չէ միավորվելու համար: Ինչ-որ բանի դեմ պայքարելը գաղափար չէ: Ելքի ձեւավորման հիմքը գաղափարական է, թե ինչ մոտեցումներով ենք գնում իշխանափոխության: Հենց այդ գաղափարական հենքն է երաշխավորում դաշինքի ամրությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում կուսակցության առաջնորդ Րագֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել էր. «Գռեհիկ հայհոյողներ կան նաեւ ընդդիմադիր դաշտում։ Քանի որ ընդդիմադիր մեր գործընկերները չեն ունեցել այդ խիղճը, ողնաշարը, տղամարդկությունը ներողություն խնդրելու, ես ազգային հերոսի առջեւ ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին։ Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաեւ ընդդիմադիր դաշտում»:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մայիսի Րաֆֆի Հովհաննիսյանին «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էր անվանել «քաղաքական դիակ»։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշել էր, որ Գորգիսյանը կոշտ է արտահայտվել, որ ինքը նման կերպ չէր արտահայտվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ