News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընդունվել է 25 որոշում՝ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման ու հայտարարագրման առանձնահատկությունների եւ ԵՏՄ տարածք առանձին տեսակների ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի վերաբերյալ: Որոշումները վերաբերել են նաեւ մարդասիրական օգնություն համարվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների եւ մաքսային հսկողության իրականացման կարգի օպտիմալացմանը:

Նիստի ընթացքում դիտարկվել են ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա մաքսային ոլորտում առաջնահերթ ընդհանուր գործընթացներին միանալու, ինչպես նաեւ ԵՏՄ տարածք(ից) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման եւ արտահանման հաշվառումը ու հսկողությունը ապահովող տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը եւ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը պարգեւատրվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ստեղծման 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ