News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում շուրջ 3 տարի առաջ ծննդկան Կարինե Պապանյանի եւ նորածնի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն 6 ամիս է՝ որեւէ քննչական գործողություն չի կատարվում:

Նախաքննական մարմնի որոշմամբ դեռեւս անցած տարվա դեկտեմբերին նշանակվել էր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սակայն մինչեւ հիմա օր չկա նշանակված:

«Քննիչն ասում է, որ փորձագետները զբաղված են եւ չեն կարող օր նշանակել»,- NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանը

Նշենք, որ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ: Մադոյանը շարունակում է աշխատել հիվանդանոցում: Ի դեպ, Մադոյանը 2013թ.-ին հայտնվել էր սկանդալի մեջ. Նա կալանավորվել էր քաղաքացիական հագուստով ոստիկաններին ծեծելու մեղադրանքով: 2014թ.-ին Մադոյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Մյուս ատյանները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողել էին ուժի մեջ: Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել էր, քանի որ դատախազությունը որոշել էր, որ հանցակազմը բացակայում է: Պապանյանի հարազատներին միայն վերաքննիչ բողոքից հետո հաջողվեց քրգործը վերաբացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ