News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում թոռանը գրկելու համար խնամուն ծեծելու գործով այսօր՝ հունիսի 26-ին, նշանակված դատական առաջին նիստը հետաձգվեց:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Աննա Մ.-ն հայտարարեց, որ հրաժարվել է հանրային պաշտպանից եւ խնդրեց որպես իր պաշտպան ներգրավվել Էդուարդ Աղաջանյանին: Պաշտպանի ներգրավվումից հետո վերջինս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 11-ին:

Նշենք, որ տուժող կողմն այսօր նիստին չէր ներկայացել:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. մարտի 10-ին Աննա Մ.-ն իր թոռանը հայրական տատիկի գրկից վերցնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ: Վիճաբանության ժամանակ Աննա Մ.-ն երկու ձեռքերի բռունցքներով հարվածներ է հասցրել նրա գլխին և ձեռքերին:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ