News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության արդեն նախկին անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը Երեւանի ավագանիում անկախ գործելու հնարավորություն չունեն, կամ պետք է մտնեն ՀՀԿ խմբակցություն, կամ «Ելք». դրանից էլ պարզ կլինի, թե նրանք ինչ միտում են ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարո Աղաջանյանը՝ հավելելով, որ օրենսդրությունն է պահանջում լինել որեւէ խմբակցությունում:

«Եթե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջարկում է, որ նրանք վայր դնեն իրենց մանդատները, որ գան այն անդամները, որոնք պատրաստակամ են խոսելու, իսկ նրանք հրաժարվում են «Երկիր Ծիրանիի» անդամ լինելուց եւ պահպանում են մանդատները՝ հայտարարելով, որ պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ, ես այդտեղ էլ կարող եմ հիմնավոր կասկած ունենալ , որ մանդատների վայր չդնելը նույնպես համագործակցության արդյունք են»,- ասաց Աղաջանյանը:

Նա մանրամասնեց, թե կուսակցության որ սկզբունքն են դավաճանել նախկին անդամները. պարզվում է՝ մինչեւ Երեւանի ավագանու նիստը կուսակցությունում ժողով են հրավիրել եւ որոշել, որ այդ օրվա օրակարգի վերաբերյալ յուրաքանչյուրը ելույթ է ունենալու հարց է տալու՝ օգտվելով օրենքի պահանջից, սակայն նրանցից մեկը բացարձակ լռել է, իսկ մյուսը երկու հարց է հնչեցրել, որը չի վերաբերել օրակարգի տվյալ հարցին:

Լրագրողի հարցին՝ ներդրվա՞ծ են եղել Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, Աղաջանյանն ասել է՝ իրավունք չունի այդպիսի մեղադրանք հնչեցնել քանի դեռ փաստեր չունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ