News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հմագործակցությունը երկու պետությունների միջեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտում:

Կողմերը քննարկեցին Հայաստանին եւ Չինաստանին բնորոշ մեկ ընդհանուր աղետի՝ երկրաշարժին բնակչության պատրաստվածության եւ դիմակայունության մակարդակի բարձրացման համատեղ հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց նախկինում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման եւ սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցի արդիականացում եւ տեխնիկական օժանդակություն, շենքերի եւ շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում: Ինչպես նաեւ՝ նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց կիրառել Չինաստանի փորձը արբանյակների օգնությամբ գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացբնելու համար:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ՃԿԱԿ-ի եւ 911 ծառայության գործունեությանն ու տեխնիկական հագեցվածությունը:

Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ պատվիրակության այցը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ վերջինիս տեխնիկական հնարավորություններին եւ գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Տպել
Ամենաշատ