News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բիշքեկում այսուհետ կգործի «Արարատ» հայկական սփյուռքի տունը։ Այն բացել են այսօր՝ Ղրղզստանի ժողովուրդների մայրաքաղաքային վեհաժողովի շենքում, հաղորդում է «Միր 24» հեռուստաալիքը։

Այժմ հայկական սփյուռքը պաշտոնապես է գրանցվել։ Ղրղզստանի տարածքում ավելի քան 700 հայ է բնակվում՝ բժիշկներ, երաժիշտներ, խոշոր գործարաններ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերը ձգտում են դեպի սեփական հողը, լեզուն, մշակույթը։ Կարծում եմ՝ սա կնպաստի նրան, որ Ղրղզստանում ծնված մեր երեխաները չմոռանան իրենց մշակույթն ու իմանան իրենց պատմությունը»,- ասել է Ղրղզստանում հայ համայնքի ներկայացուցիչ Եվգենի Հակոբյանը։

Տանը կարող են հավաքվել նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Նրանց համար այստեղ կկազմակերպեն համերգներ, ցուցահանդեսներ, համաժողովներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ