News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր` հունիսի 26-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց կուրսանտ Սամվել Ամիրյանը:

Նա նշեց, որ չի հիշում մանրամասներ եւ չի կարողանում պատասխանել հարցերին: Մեղադրողի հարցերին վկան կցկտուր պատասխաններ տվեց: Նա պատմեց, որ կուրսանտի սպանության օրը մտել են ննջարան եւ Հայկազ Բարսեղյանի մահճակալը հայտնաբերել արյունոտ վիճակում, իսկ մարզասրահում Հայկազ Բարսեղյանին` կախված վիճակում: Նա նշեց, որ խոսակցություններ են տարածվել, որ Հայկազին սպանել են կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը:

Կուրսանտը նաեւ պատմեց, որ գործով ամբաստանյալները հիմնականում լավ հարաբերությունների մեջ են եղել մյուսների հետ, իսկ գերիշխող դիրք է ունեցել Մովսես Ազարյանը եւ ավելի մտերիմ եղել Վաչե Սահակյանի հետ: Սակայն, ուտելու հարցի շուրջ մի օր Հայկազ Բարսեղյանի եւ Կարեն Բաղրամյանի միջեւ կոնֆլիկտ է եղել, որին միջամտել է Մովսես Ազարյանը. «Հայկազն ու Վաչեն շարունակեցին խոսակցությունն ավելի ուշ եւ ամեն ինչ հարթվել էր:  Չէի կարծում, որ խոսակցությունն այդքան կխորանա եւ բանը կհասնի սպանության: Առավոտյան, երբ փնտրում էինք Հայկազին, ոտնահետքերը շատ էին, կուրսանտը, ով գտել էր Հայկազին, ասաց, որ ոտնահետքերին նայելով ա գնացել եւ ձողին կպել ու տեսել, որ Հայկազը դիմացը պտտաձողից կախված է»,-ասաց նա:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, դատարանը բավարարեց:

Վկան նախաքննական ցուցմունքում նկարագրելով ամբաստանյալներին, ասել է`Վաչեն ավելի մարդկային է  եղել, քան Մովսեսը:  Վաչեն լուրջ բնավորություն է ունեցել, լավ է ծառայել: Գնելը լպիրշ  եւ ցինիկ վարքագիծ է ունեցել, իսկ Նորիկը լավ է սովորել: Նա նշել է, որ ավելի բարձր դիրքում է եղել Վաչեն: 

Վկան նշել է, որ, երբ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են կախված, նա բարձր պտտաձողից է կախված եղել, որը շատ տարօրինակ է եղել, քանի որ Հայկազը կարճահասակ է եղել եւ չէր կարող կախվել այդպիսի բարձր պտտաձողից` «բանտիկի շնուռոկով»: Հետո բոլորս իմացանք, որ Հայկազին սպանել են Վաչեն, Գնելը, Մովսեսը:

Վկան պատմել է, որ դեպքի օրը ննջարանում Վաչեն, Մովսեսը եւ մյուսները նստել են Հայկազի մահճակալի վրա, Վաչեն Հայկազին ասել է, թե ինչու է նեղացրել Հայկազին: Հայկազին ասել է` ինձ խաբողը… տղա ա, Հայկազն էլ ասել է, ինձ խաբողը նույնպես: Հետո գնացին զրուցելու, Հայկազը ներս գալուց հետո ինձ աչքով արեց, հասկացա, որ ամեն ինչ լավ է:

Վկան պատմել է, որ ավելի ուշ լսել է, որ Հայկազին սպանել են Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը. ծեծի են ենթարկել, ողնաշարն ու ոտքը կոտրել` Գնելը բարձը դրել է Հայկազի բերանին, կտրել են նրա զարկերակը, հետո տարել գցել են բասեյին, ավելի ուշ` կախել:

Հայկազ Բարսեղյանի ննջասենյակում քնած Նորիկ Օհանջանյանի եւ մյուս տղաների խոսակցությունից վկան լսել է, թե Հայկազ Բարսեղյանն ասել է, թե  հաջորդ օրը բացակայելու է զորամասից: Կուրսանտներից մեկին ասել է` «շորս տամ հագնես, հարցրել են ինչու, նա էլ պատասխանել է, որ հաջորդ օրը չի լինելու»: Բացի այդ Նորիկ Օհանջանյանն իրեն պատմել է, որ լսել է` ինչպես է Գնել Թեւոսյանը Հայկազ Բարսեղյանին սպանության գիշերը ննջարանում ասել, որ պատուհանից նրան դուրս կնետի:

Դատական նիստը շարունակվում է:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ