News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պարտքը բավական մեծ է, իսկ ներդրումները՝ երկրի գլխավոր խնդիրը։ Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող գրեթե բոլոր խնդիրների պատճառը փողերի ու ներդրումների բացակայությունն է։ Հայաստանի համար բարդ խնդիր է ներդրումներ ներգրավելը, քանի որ այն շատ փոքրիկ երկիր է՝ ոչ մեծ շուկայով՝ ի տարբերություն Չինաստանի, Ղազախստանի կամ նույնիսկ Ուկրաինայի։ Իսկանդարյանը հավելեց, որ օրերս Հայաստանի Ազգային ժողովի ընդունած Կառավարության ծրագիրը մյուսներից ավելի վատը չէ։

«Իսկ ի՞նչ ավելի լավ ծրագիր ենք ընդունել։ Դուք նման բան հիշո՞ւմ եք։ Ես՝ ոչ։ Հետեւաբար, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։ Կառավարության խնդիրը շատ լուրջ է»,- ընդգծեց փորձագետը։  

Հետեւաբար, Կովկասի ինստիտուտի տնօրենի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու պատճառներ չկան՝ մինչեւ 2018 թվականի ապրիլին նրա հեռանալը։

«Սկզբունքորեն ես այնքան էլ համաձայն չեմ Հայաստանում հայտնի մոտեցման հետ։ Եթե փոփոխություններ պետք է տեղի ունենան, ապա միայն Հայաստանը Շվեյցարիա կամ Զիմբաբվե դարձնելու նպատակով»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ