News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիպրոսի հայերը կցանկանային դառնալ պաշտոնապես գրանցված համայնք, այլ ոչ թե կրոնական խումբ։ Այս մասին Cyprus News Agency-ին տված հարցազրույցում ասել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանը։

Սակայն նրա խոսքով հիմա դրա համար հարմար պահ չէ։ «Մենք ու անձամբ ես, չենք ձգտում սահմանադրական փոփոխությունների հենց հիմա, քանի որ ամեն ինչ արդեն իսկ բարդացած է կիպրյան խնդրով ու ես չեմ ուզում ավելի շատ բարդացումներ հավելել»,- նշել է նա ։

Մահդեսյանը շեշտել է, որ չնայած հայերը խորհրդարանում տեղեր ունեն, նրանք այնուամենայնիվ չեն կարողանում քվեարկել կամ էլ օրինագծեր ներկայացնել։

Կիպրոսի հայկական համայնքի հիմնական խնդիրներից մեկն է ավանդույթների, մշակույթի, լեզվի ու կրոնի պահպանումը։ Շատ հայեր չեն կարողանում աշխատանք ստանալ պետական ոլորտում, բանակում՝ լեզվական խոչընդոտի պատճառով։ Կիպրոսի պաշտոնական լեզուներն են հուներենն ու թուրքերենը։

Մահդեսյանի խոսքով, հայոց լեզվի ուսումնասիրությունը նվազ պահանջված է դառնում համայնքի ներկայացուցիչների կողմից։ Շատ ծնողներ կասկածում են՝ արդյոք իմաստ ունի իրենց երեխաներին հայկական դպրոցներ ուղարկել, քանի որ դա կարող է ազդել նրանց ապագայի վրա։

Նշենք, որ Կիպրոսի կրոնական խմբերն են համարվում հայերը, մարոնիտներն ու կաթոլիկները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ