News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ:

Ապա նույն օրը՝ ժամը 23:15-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հակոբյանը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել:

Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 30-ամյա Գեորգի Հակոբյանը, որին վիրահատել են, նա ունեցել է որովայնի շրջանի հրազենային վնասվածք՝ վնասվել են աղիները: Վիճակը կայուն ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ