News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը լքած Մնացական Պարակշիեւը եւ Հայկ Պետրոսյանը ավագանիում մանդատ են ստացել կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի շնորհիվ։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։ 

Նշենք, որ  երբ վերջիններիս կուսակցությունը անվստահություն հայտնեց, նրանք հեռացան խմբակցությունից եւ հայտարարեցին, որ ունեն ընդամենը գործելաոճի տարբերություն։ Զարուհի Փոստանջյանն ավելի շատ էմոցիոնալ հայտարարությունների կողմնակից է, իսկ իրենք բովանդակային, հավասարակշռված  քննարկումների։

«Ոճի մասին կարող է խոսել նա, ով ունի քաղաքական կենսագրություն եւ երբեւէ  օգտագործել է այդ հարթակը, որ հասկանան, թե ինչ ոճով է լուծելու այն խնդիրները, ինչի համար լիազորված է։ Լինելով Երեւանի ավագանու անդամ՝  նրանք ունեին հարթակ, որը տրվել էր նրանց, ոչ թե Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի ջանքերով կամ  քաղաքական  կենսագրության շնորհիվ։ Նրանք այդ կարգավիճակը ձեռք են բերել Զարուհի Փոստանջյանի ունեցած ավանդի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության շնորհիվ։  Նրանք նախկինում, ինչպես  բոլոր անդամներս,  քաղաքականության մեջ չեն եղել, եւ մեզ որեւէ մեկը չի ճանաչում, մենք «Երկիր Ծիրանիի» եւ Զարուհի Փոստանջյանի շնորհիվ ձեռք ենք բերել կարգավիճակ, որը լիազորություն է՝ բարձրաձայնելու երեւանցուն հուզող խնդիրները»,-ասաց Աղեկյանը:՝ հավելելով, որ նրանք դրժել են կուսակցության ժողովի եւ Զարուհի Փոստանջյանի առջեւ տված երդումը։ 

«Հունիսի 16–ից առաջ ավագանու բոլոր անդամներով  Զարուհի Փոստանջյանի  եւ մեր կուսակցության ժողովի առջեւ երդում ենք տվել եւ պարտավորություն ստանձնել, որ մեզ տրված լիազորությունը, ոչ թե մանդատը, օգտագործելու ենք ի շահ ի նպաստ երեւանցու։ Նրանք դրժել են դա։  Անձամբ ծանոթացել ենք Երեւանի ավագանու կանոնակարգին, բոլորով կարդացել ենք քննարկել ու ծանոթացել մեր իրավունքները, որ  օրակարգին վերաբերող բոլոր թեմաների շուրջ ելույթ ունենա 5 րոպե, հարցեր տա հարակից զեկուցողին  2 րոպե եւ այլն, յուրաքանչյուրս ունեինք 35 րոպե ելույթի եւ հարցերի  իրավունք, նրանք չեն իրացրել իրենց իրավունքը»,–ասել է Սոնա Աղեկյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ