News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնելու: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Ագրամունտի այս հայտարարությունը միանգամայն բնական եմ համարում իր մոտեցումների եւ բարոյական կերպարի շրջանակում, որովհետեւ ինքը դեռ նախորդ նստաշրջանից ցույց տվեց, որ չի պատրաստվում իր նկատմամբ վստահության բացակայության պայմաններում հեռանալ բարոյական ընթացակարգի շրջանակում, եւ քանի որ չկար իրավական ընթացակարգ, ինքը հասավ մինչեւ այս նստաշրջան, սակայն այսօր ԵԺԿ խումբը եւս անվստահություն հայտնեց: Այս պահին, նա, անվստահությունը նկատի ունենալով, կարող է հրաժարական տալ, բայց չեմ կարծում, որ նա այդպես կվարվի: Եթե վաղը զեկույցից հետո մենք իրավական հիմք ստեղծենք, սկզբունքորեն կստեղծվի նրա հրաժարականի կամ անվստահություն հայտնելու իրավական ընթացակարգը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ վաղը սպասվելիք զեկույցով փոփոխություններ են նախատեսվում ԵԽԽՎ կանոնակարգում՝ հնարավորություն տալով հետ կանչել կամ անվստահություն հայտնել ԵԽԽՎ բարձրաստիճան ընտրովի պաշտոնյաներին, այդ թվում ԵԽԽՎ նախագահին. «Եթե վաղն այդ զեկույցն ընդունվի, հնարավորություն կստեղծվի Ագրամունտին եւս հետ կանչել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ