News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ»,- PressTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին։

Նրա խոսքով, երբ «թշնամին զավթում է մահմեդականների հողերը, ջիհադը (սրբազան պատերազմ) յուրաքանչյուրի պարտքն է դառնում»։ «Այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը պարտավորություն եւ անհրաժեշտություն է»,- նշել է Խամենեին՝ վրդովվելով, որ ոմանք խուսափում են այդ պարտականությունից։

Խոսելով Եմենի, Սիրիայի, Իրաքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրության մասին՝ Խամենեին նշել է, թե վտանգ կա, որ «պաղեստինյան խնդիրը մոռացության կմատնվի»։ Նա ընդգծել է, որ Պաղեստինը մահմեդական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, սակայն որոշ մահմեդական երկրներ անտեսում են դա եւ մոռանում այդ մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ