News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կոնսերվատիվ կուսակցությունն ու Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը պայմանագիր են կնքել, հայտնում է BBC-ն։

Համաձայնագիրը նախատեսում է, որ ԴՅԿ-ը աջակցելու է կոնսերվատիվ կուսակցությանը առանցքային հարցերի շուրջ քվեարկության ժամանակ։ Պայմանավորվածության կնքմանը նախորդել են երկու շաբաթ ինտենսիվ բանակցություններ։ 10 յունիոնիստ պատգամավորները բավական կլինեն, որպեսզի պահպանողականները կարողանան անցկացնել իրենց անհրաժեշտ որոշումները, առանց վախենալու ընդդիմության՝ նախեւառաջ լեյբորիստների կողմից արգելափակմանը։

Խորհրդարանում  ԴՅԿ ներկայացուցիչները համաձայնել են Համայնքների պալատում կոնսերվատիվների հետ համերաշխ  քվեարկել  առանցքային հարցերի շուրջ, սակայն պաշտոնական կոալիցիա չի ձեւավորվելու։

Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում, չնայած ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ Թերեզա Մեյը պարտավոր է ձեռք բերված համաձայնության մասին պատմել  լայն հասարակայնությանը։ Հայտնի է , որ բանակցությունները կենտրոնացած են Հյուսիսային Իռլանդիայի ֆինանսական աջակցության  ու բրեքսիթի հարցերի վրա։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողականները չեն կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն, որն անհրաժեշտ է որոշումներ անցկացնելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ