News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Յելի համալսարանի ու Բրյուսելի արվեստի ու պատմության թագավորական թանգարանի հնագետները հայտնաբերել են ամենահին մոնումենտալ հիերոգլիֆները՝ քարի վրա։ Հին եգիպտական Էլ Կաբ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված գրություններն ավելի քան 5 հազար տարեկան են, հայտնում է Phys.org կայքը։

Մոնումենտալ են համարում այն հիերոգլիֆները, որոնք վերաբերում են եգիպտական քաղաքակրթության վաղ ժամանակաշրջանին։ Որպես կանոն, դրանք փորագրված են տաճարների, հասարակական շենքերի պատերին, աստվածների քանդակների ու դամբարանների պատերի վրա։ Այդ պատկերներին բնորոշ են խոշոր չափերը ու դետալների առատությունը։ Հետագայում ՝ գրի հայտնագործությունից հետո եգիպտացիները սկսել են այլ՝ գծային հիերոգլիֆներ գործածել, որոնք մոնումենտալների պարզեցված տարբերակն են։

Հայտնաբերված խորհրդանիշերից մի քանիսի բարձրությունը կես մետրի է հասնում։ Ավելի վաղ գիտնականները նկարագրել  էին նշաններ, որոնց չափերը կազմում են ընդամենը երկու սանտիմետր։ Հնագետները գտել են նաեւ մի քանի ժայռապատկերներ, որոնք պատկերում են փղեր, ընդ որում կենդանիներից մեկը հղի է պատկերված։ Եգիպտագետների կարծիքով հիերոգլիֆներից մի քանիսը խորհրդանշում է փարավոնների իշխանությունը տիեզերքի վրա։

Հետազոտողների խոսքով այդ հայտնագործությունը ցույց է տալիս, որ հիերոգլիֆային գիրը լայն աշխարհագրական տարածում ուներ ու ավելի բազմազան էր, քան նախկինում էր համարվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ