News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր` հունիսի 26-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց վկա կուրսանտ Արտավազդ Միրզոյանը: Հայկազ Բարսեղյանին կախված վիճակում հենց Արտավազդն է առաջինը հայտնաբերել, նա պատմեց, որ առավոտյան արթնանալուց հետո, երբ պատրաստվել են իջնել ֆիզպատրաստության, տեղեկացրել են, որ կուրսանտներից Հայկազ Բարսեղյանը չկա: Նրանք սկսել են փնտրել կուրսանտին:

«Մինչեւ վազքուղի ես մենակ գնացել եմ, տեսել եմ, որ տարածությունը մեծ է, դժվար այնկողմ մարդ գնար: Հետ գնացի, տեսա, որ ֆուտբոլի դաշտի եզրամասում` ձյան վրա կան ոտնահետքեր` մի հոգու, շարժվեցի դեպի այդ կողմ, տեսա ինչ-որ ստվեր, մտածեցի, որ Հայկազն ա ու ասացի` Հայկազ կմրսես, մի կանգնի այդտեղ, բայց ձայն չհանեց: Ես  մոտեցա պտտաձողին, տեսա` կախված է, ինձ թվում էր, որ ուղղակի հենված է սյանը: Բժշկուհին եկավ, ստուգեց պուլսը, տեսավ, որ չկա»,-պատմեց վկան:

Արտավազդ Միրզոյանը նշեց, որ հետագայում լսել է, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Դատարանը բավարարեց:

Վկան նախաքննական ցուցմունքում բնութագրելով գործով գործով մյուս ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանին նշել է, որ նա ագրեսիվ է եղել, մինչդեռ դատաքննական ցուցմունքում նշեց, որ Վարազդատ Սաֆարայնը լավ վարքագիծ է ունեցել, կուրսանտները նրան հարգել են: Նախաքննական ցուցմունքում վկան նշել է, որ Վարազդատ Սաֆարյանը դասակի հրամանատարի տեղակալ է եղել եւ սպաների հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, մնացածների հետ շատ ագրեսիվ է եղել: Եթե նրա հրամանները չեն կատարվել` ֆիզիկական բռնության է դիմել, հայհոյել է նրան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ