News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2016-ին Հայաստանում ՀՆԱ-ի անկման պատճառով կրճատվել են ՀՆԱ-ի մուտքերը։ Այս մասին ասվում է Հայաստանի 2016-ի մակրոտնտեսական իրավիճակի նկարագրության մեջ, որը կցված էր պետբյուջեի կատարման մասին հաշվետվությանը։ Հաշվետվության քննարկումը սկսվել է հունիսի 26-ին Հայաստանի ԱԺ-ում։

2016-ին իրական ՀՆԱ-ն (5 տրլն․ 067․9 մլրդ դրամ) կանխատեսվածից ցածր է եղե լ(5 տրլն․ 442․8 մլրդ)։ Ճիշտ է, դա կապակցված է ոչ միայն տնտեսության իրական անկման, այլեւ զուտ նոմինալ ցուցանիշների հետ։ Գնաճը ցածր է եղել ու ՀՆԱ-ի դեֆլյատորը կազմել է ընդամենը 100․5՝ 104․0-ի փոխարեն։

ԱԱՀ-ի մասով մուտքերը կազմել են 391․1 մլրդ դրամ, կամ էլ բյուջեի սեփական եկամուտների 36․2 տոկոսը։ Վերջին տարիներին բյուջեում անուղղակի հարկերի մասնաբաժինը մշտապես կրճատվում է ուղիղ հարկերի օգտին (եկամտահարկ ու շահութահարկ)

Այդ թվում 168․2 մլրդ դրամ ԱԱՀ հավաքել են սահմանին, 222․9՝ ներքին շրջանառությունից։ 2015-ի համեմատ՝ ԱԱՀ-ի մասով մուտքերը կրճատվել են 7․7 տոկոսով կամ էլ 32․8 մլրդ դրամով։ Ընդ որում ավելի զգալիորեն են կրճատվել սահմանից մուտքերը (11․9 տոկոսով), քան ներքին շրջանառությունից՝(4․3 տոկոսով), ինչը պայմանավորված է ներմուծման կրճատումով։

Ամենամեծ կրճատումը պայմանավորված է ԱԱՀ-ի ու շրջանառության հարկի վերաբալանսավորումով։ 2015-ի հուլիսի 2-ից ԱԱՀ շեմը բարձրացել է 58․35-ից մինչեւ 115 մլն դրամ։ Արդյունքում մոտ 121․6 մլրդ դրամի շրջանառությունը անցել է շրջանառության հարկի դաշտ։ Արդյունքում ԱԱՀ գանձումների կրճատումը կազմել է 4․8 մլրդ դրամ (բայց միաժամանակ շրջանառության հարկի մոտավոր մուտքերը բարձրացել են 4 մլրդ դրամով)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ