News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ պահպանողականների համաձայնագիրը 1․3 մլն ֆունտ է արժեցել։ Հենց այդքան գումար է հատկացնելու Թերեզա Մեյի կառավարությունը՝ որպես Հյուսիսային Իռլանդիայի լրացուցիչ ֆինանսավորում, հայտնում է Reuters-ը։

Նաեւ կառավարությունը համաձայնել է տարեկան առնվազն 2․5 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները ու պահպանել թոշակառուներին հատկացվող ունիվերսալ վճարները էներգիայի ծախսերի համար։

Ավելի վաղ հայտնել էին, որ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունն ու Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը պայմանագիր են կնքել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ ԴՅԿ-ն կաջակցի պահպանողականներին առանցքային հարցերի շուրջ քվեարկության ժամանակ։ 10 յունիոնիստ պատգամավորների ձայները բավական են, որպեսզի պահպանողականները կարողանան անցկացնել իրենց անհրաժեշտ որոշումները, չվախենալով ընդդիմության՝ նախեւառաջ լեյբորիստների կողմից արգելափակմանը։

Հիշեցնենք, որ արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողականները չեն կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն, որը անհրաժեշտ է որոշումների անցկացման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ