News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խաղաղության Նոբելյան դափնեկիր, չինացի այլախոհ Լյու Սյաոբոն ազատ է արձակվել բանտից բժշկական ցուցումներով։ AP-ի փոխանցմամբ նա ուշ ստադիայում գտնվող քաղցկեղ ունի։

61-ամյա Լյուն բուժում է անցնում Շենյնյա քաղաքի հիվանդանոցում։ Նշում են, որ Սյաոբոյի ախտորոշումը մայիսի 23-ին է հայտնի դարձել, որից հետո որոշվել է նրան ազատ արձակել, սակայն հայտնի չէ, թե երբ են նրան հիվանդանոց տեղափոխել։

Հայտնի գրաքննադատ ու ժողովրդավարության կողմնակից Լյու Սյաոբոն 2009-ին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ պետության դեմ խարխլիչ գործունեության համար, այն բանից հետո, երբ մանիֆեստ է գրել ու կոչ անում վերջ տալ Չինաստանում միակուսակցական համակարգին։ 2010-ին նա դարձել է խաղաղության Նոբելյան դափնեկիր, ինչի կապակցությամբ Պեկինի ու Օսլոյի միջեւ հարաբերությունները երկար ժամանակ լարված էին մնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ