News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանն իրականացնել հակաժողովրդավարական քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ 

«Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանն իրականացնել հակաժողովրդավարական քաղաքականություն, որի հետևանքով Ադրբեջանը շարունակում է ձախողել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված բոլոր համաձայնությունները: Ինչպես կարող է պատահել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման կառույցում մենք ունենանք այսպիսի երևույթ, ինչպիսին Պեդրո Ագրամունտն է: Ակնհայտ է, որ Ագրամունտն անընդունակ է ապահովելու մեր կազմակերպության անդամների միջև հավասարակշռությունը իր մասնավոր գործունեության միջոցով, ով սպասարկում է միայն Ադրբեջանի կառավարության շահերը: Այսպիսով Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է»,–հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

Մելքումյանը իր հայտարարությունում անդրադարձել է նաեւ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի հարձակմանը, որի հետեւանքով հայկական կողմը ունեցավ կորուստներ։

«10 օր առաջ Ադրբեջանի հակամարդկային զինված հարձակման հետևանքով՝ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ունեցավ 4 զոհ, որոնք 20 տարեկան երիտասարդներ էին: Ո՞վ պետք է պատասխան տա զոհերի համար… Եվ ինչպե՞ս պետք է պատասխան տա: Միաժամանակ, զգուշացնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերը միշտ էլ համարժեք պատասխան են տալու նմանօրինակ ստոր և ագրեսիվ գործողություններին: Ըստ երևույթին, Ալիևը դասեր չի քաղել անցած փորձից: Իհարկե, մենք կարծում ենք, որ այս երևույթին պետք է տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ և հետևեն կոնկրետ միջոցառումներ: Ցավոք սրտի, ուղղակի, թե անուղղակի, այս գործընթացին մասնակից է Պեդրո Ագրամունտը, և ես չեմ հասկանում՝ նա Ադրբեջանի կառավարության համար խոշոր միսսիոներ է, թե խորհրդարանական վեհաժողովի կառավարիչ: Դա թողնում եմ ձեր դատին: Իմ եզրակացությունը միակն է. Ագրամունտը պետք է թողնի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը և հեռանա»,–հայտարարել է Միքայել Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ