News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդ Բարաք Օբամային ՝ 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության կապակցությամբ։ Թրամփը մի շարք թվիթներով Օբամային մեղադրել է դավադրության մեջ ու ներողություն պահանջել քննիչներից։

«Պատճառը, թե ինչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արել ՈՉԻՆՉ՝ այն բանից հետո երբ ԿՀՎ-ն նրան տեղեկացրել է Ռուսաստանի միջամտության մասին, այն է, որ նա ակնկալում էր, որ Քլինթոնը կհաղթի ու չէր ուզում «ճոճել նավակը»․․․ Նա չէր թաքցնում այդ տեղեկությունը, այլ դավադրության մեջ էր մտել ու խոչընդոտում էր,  դրանով իսկ վնասելով դեմոկրատներին ու անազնիվ Հիլարիին․․․

Իրականությունն այն է, որ Օբաման ՈՉԻՆՉ չի արել օգոստոսին ռուսների միջամտության մասին իմանալուց հետո․․․Չորս ամիս հետո, մանրադիտակով Ռուսաստանը զննելուց հետո, նրանք ոչ մի «ձայնագրություն» չունեն Թրամփի թիմակիցների դավադրության մասին։ Ոչ մի դավադրություն, ոչ մի խոչընդոտում։ Ինձնից պետք է ներողություն խնդրեն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ