News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ավստրալիայից Մալայզիա ուղեւորվող AirAsia օդանավի ուղեւորներին օդաչուն խորհուրդ է տվել աղոթել, երբ օդանավը սկսել է ուժեղ ցնցվել։ Ուղեւորների ենթադրությամբ օդանավի ցնցման պատճառը շարժիչներից մեկի անսարքությունն է եղել։

 359 ուղեւորներով D7237 չվերթն իրականացնող օդանավն առնվազն երկու ժամ երկնքում էր, երբ լսվել է բարձր ձայն, որից հետո օդանավը սկսել է ուժեղ ցնցվել։ Ականատեսների խոսքով ուղեւորների մեծ մասը սարսափած էր, ոմանք լացում էին, մյուսները շտապել են փրկարարական ժիլետներ հագնել։ Յուղի մեջ կրակ է ավելացրել օդաչուն, բարձրախոսով խորհուրդ տալով աղոթել։ «Ես հույս ունեմ, դուք աղոթում եք։ Ես աղոթում եմ ու հույս ունեմ, որ մենք բարեհաջող տուն կհասնենք»,- ասել է օդաչուն։

Նշում են , որ օդանավն իրոք բարեհաջող տեղ է հասել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ