News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բահրեյնի ԱԳ նախարար շեյխ Հալիդ բին Ահմեդ Ալ Խալիֆահը Կատարին մեղադրել է Պարսից ծոցում իրավիճակի ռազմական էսկալացիայի մեջ։

«Կատարի հետ տարաձայնությունները ոչ թե ռազմական, այլ քաղաքական բնույթի են, վերաբերում են անվտանգության հարցերին։ Սակայն օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի տեղակայումը ռազմական էսկալացիա է, որի համար Կատարը կառերեսվի որոշակի հետեւանքների։ Որոշ տարածաշրջանային ուժեր սխալմամբ համարում են, որ իրենց միջամտությունը կլուծի խնդիրը»,- գրել է նա իր Twitter միկրոբլոգում։

Նշենք, որ Կատարի հետ ռազմական համաձայնության շրջանակում Թուրքիան այդ երկիր է ուղարկել զինվորականների ու ռազմական տեխնիկա։

10 պետություն, այդ թվում 7 արաբական երկրներ, խզել են հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ