News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունիսի 25–ի երեկոյան հնչած կրակոցների գործով  կան մի քանի կասկածյալ։  Նրանց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Կասկածյալների ինքնության վերաբերյալ իրավապահները դեռեւս տեղեկություններ չեն հայտնում։ Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ։

Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ որովայնի շրջանում վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ