News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դատելով գլոբալ ջերմաստիճանի փոփոխությունների միտումից՝ ամռան հաջորդ ամիսները շատ շոգ են լինելու Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հյուսիսի համար։ Այս մասին հայտնել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության փորձագետ Օմար Բադդուրը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

Նրա խոսքով, ավելի ճշգրտորեն եղանակը կարելի է կանխատեսել առաջիկա երկու շաբաթներին։ «Արտասովոր շոգի ժամանակաշրջանները շատ վտանգավոր են առողջության համար։ Անցյալում նման շոգը մարդկանց կյանքեր է խլել, մասնավորապես 2003-ի ամռանը Եվրոպայում շոգից 70 հազար մարդ էր մահացել»,- ասել է նա։

Հունիսին եվրոպական մի շարք երկրներում ուժեղ շոգ է դիտարկվել։ Պորտուգալիայում ջերմաստիճանը հասել է քառասունի, հանգեցնելով անտառային հրդեհների։ ԱՄՆ-ի Լաս Վեգասում օդի ջերմաստիճանը հասել է 46-ի, իսկ ԱՄԷ-ում՝ 50-ի։

Մասնագետները հիշեցնում են, որ այս տարվա շոգը կապակցված չէ Էլ Նինյո կլիմայական երեւույթի հետ, որն ազդել էր եղանակի վրա անցած տարի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ