Նիգերիայում պայթյունների հետեւանքով 16 մարդ է զոհվել, ավելի քան 10-ը վիրավորվել։ AFP-ի փոխանցմամբ մի խումբ ահաբեկիչ մահապարտներ իրենց պայթեցրել են Մաիդուգուրի քաղաքի տարբեր մասերում։
Ընդամենը 7 պայթյուն է որոտացել, որոնցից մեկը քաղաքի համալսարանում։ Մահապարտ ահաբեկիչներից 4-ը կանայք էին։ Իշխանությունների կարծիքով այս ահաբեկչությունների համար «Բոկո Հարամ» խմբավորումն է պատասխանատու։