News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիական ճգնաժամի կարգավորումն է քննարկվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեռախոսազրույցի ընթացքում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման, այդ թվում հրադադարի ամրապնդման թեմատիկան, մասնավորապես Աստանայի գործընթացի միջոցով, նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման ու քիմիական նյութերի կիրառման փորձերի կանխման անհրաժեշտությունը։ Լավրովը  Վաշինգտոնին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող կառավարական սիրիական զորքերի հանդեպ սադրանքներ թույլ չտալու համար։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում երկկողմանի օրակարգի շուրջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ