News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ի հակաթմրանյութային քաղաքականությունը վերջին հաշվով հանգեցնում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեծացմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որտեղ կան DEA-ն (ԱՄՆ-ում թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը) եւ ԱՄՆ ռազմաբազաները, այնտեղ մեծանում են թմրանյութերի շրջանառությունը, հանցագործությունը, ապօրինի հարստացումը, կոռումպացված վերնախավը եւ ստրկամտորեն հայրենիքը վաճառողների թիվը»,- Twitter-ի իր էջում գրել է Մորալեսը։

Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի այլ երկրներին մեղադրել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, երբ դրանք հիմնականում պահանջված են ԱՄՆ-ում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի համար թմրանյութերի դեմ պայքարը միայն առիթ է այլ երկրների գործերին միջամտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ