Չորս օրվա ընթացքում երկրորդ սողանքն է տեղի ունեցել Չինաստանի Սիչուան գավառի Մոասյան գյուղում, որտեղ դեռ շարունակվում են 93 մարդու որոնողա-փրկարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNR-ը։
Սողանքը տեղի է ունեցել առավոտյան 11։02-ին։
Սողանքի շրջանում գտնվող մարդիկ օպերատիվ կերպով տարհանվել են։ Դրա ծավալների մասին մանրամասներ հայտնի չեն։