Կիեւում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վարորդը զոհվել է: Դեպքի վայր ոստիկաններ են ժամանել: Լրատվամիջոցները հաղորդում են մի քանի տուժածների մասին:
Պայթյունի վայր են ժամանել քննչական-օպերատիվ խմբեր, քրեագետ-փորձագետներ, փրկարարներ, շտապ օգնության բժիշկներ: Պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: