News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ հունիսի 27-ին, ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ, հղիությունը վարած մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Բախշյանը մինչեւ ցուցմունք տալը նշեց, որ Մերի Մարգարյանին ճանաչել է ավելի վաղ, քան հղիության համար հաշվառման գալը: Այնուհետեւ ամբաստանյալը պատմեց, որ 2015թ. հուլիսի 23-ին եւ 24-ին Մերի Մարգարյանը զանգել է իրեն ու ասել, որ ունի 37.2 ջերմություն:

«Հուլիսի 24-ին երեկոյան Մերին զանգեց ու ասաց, որ ջերմությունը 37.6 է, ես ասացի, որ գա հիվանդանոց, ինքս էլ վերադարձա հիվանդանոց: Մերիի ջերմությունը չափեցինք, չուներ ջերմություն, անալիզներ է հանձնել, որեւէ շեղում չի հայտնաբերվել: Մերին եւ ամուսինն ինձ ասացին, որ լնդերի այտուցում ունի, որոշեցինք, որ ատամնաբույժը զննի, ինչպես նաեւ խորհուրդ եմ տվել քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն: Լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն էլ կար, որը Մերի Մարգարյանը որոշեց հանձնել իրենց տան մոտ գտնվող կենտրոնում: Այդ պահին հոսպիտալացման որեւէ ցուցում չկար»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգը պատմեց, որ հուլիսի 25-ին կրկին զանգել են եւ ասել, որ նա ջերմություն ունի, ինքը զանգել է եւ զգուշացրել իրենց բժշկական կենտրոնին, որ Մերի Մարգարյանը գալիս է զննման. «Ինձ ասացին, որ Մերին եկել է, հետազոտությունները հանձնել, սակայն առանց պատասխանի սպասելու հեռացել է հարազատների հետ: Իմ տեղեկություններով, Անի Բաբելյանը զննել է նրան, սակայն հետո գնացել է վիրահատության: Հուլիսի 26-ին ցերեկը ինձ զանգել են եւ ասել, որ Մերին կրկին ջերմություն ունի, դրանից հետո դիմել են մեր հիվանդանոց եւ հոսպիտալացվել է Մերին: Ես ամբողջ ընթացքում հեռախոսով կապի մեջ եմ եղել մեր բժիշկների հետ»:

Հուլիսի 27-ին, ըստ ամբաստանյալի, ինքը հիվանդանոց է գնացել ժամը 08:10-ի սահմաններում, անմիջապես զննել Մերի Մարգարյանին, արվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ ժամը 11:30-ին ստացված արյան բիոքիմիական հետազոտությամբ հայտնաբերվել է լյարդի ֆեգմենտների բարձրացում: Շուշանիկ Բախշյանի խոսքով, այդ ընթացքում Մերիի մոտ խոսքի շեղումներ կային, անհասկանալի բաներ էր ասել, անմիջապես տեղափոխվեց Վերակենդանացման բաժանմունք եւ որոշվեց լյարդաբանի եւ նյարդաբանի խորհրդատվություն:

«ՀԵԼԼՓ-ի մասին ընդհանրապես չեմ մտածել, որովհետեւ դրա լաբորատոր դրսեւորումները բացակայում էին: Նյարդաբանն էլ զննեց եւ տվեց արյունազեղման կասկած: Քանի որ ի սկզբանե մտադրություն չենք ունեցել այլ հիվանդանոց տեղափոխել, այդ պատճառով թղթերը պատրաստ չեն եղել: Արագ էպիկրիզն ենք գրել, ընտանիքի բարեկամ, մեզ մոտ պրակտիկա անցնող Հայկ Հարությունյանին էլ ասել եմ, որ բոլոր թղթերը նկարի, որ Էրեբունիում ցույց տան»,- իր ցուցմունքում նշեց Շուշանիկ Բախշյանը:

Ամբաստանյալը վստահեցրեց, որ դրանից հետո կապ է պահպանել բժիշկների հետ: Ցուցմունքի վերջում Շուշանիկ Բախշյանը նշեց, որ ցավում է կատարվածի համար:

Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը շարունակվում է;

Հիշեցնենք, որ այս գործով կա երկու ամբաստանյալ` Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ