News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ժամանակ, ոստիկանները քիչ առաջ դատարանի որոշմամբ, բռնի ուժով (ձեռքերը ոլորելով) նիստերի դահլիճից հեռացրին Ժիրայր Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալ Ներսես Պողոսյանին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ներս մտավ, ամբաստանյալները ոտքի չկանգնեցին: Դատավորը դա համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ՝ հեռացնելով դահլիճից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը նիստերի դահլիճի մուտքի մոտ թույլ չէին տվել զննել իրենց եւ չէին մտել դահլիճ: Նրանք գտնվում էին դրսում:

Դատարանի դահլիճում ներկաները բացականչում էին «Մահ ռեժիմին», «Սասնա ծռեր» եւ այդ աղմուկի մեջ չլսվեց, թե քանի ժամով են ամբաստանյալները հեռացվել նիստերի դահլիճից:

Ներսես Պողոսյանի քրոջ խոսքով, եղբայրը փորձում էր բարձրախոսով պահանջել իր փաստաբաններին, քանի որ նրանք բացակայում էին նիստերի դահլիճից: Իսկ նրա մայրն էլ նշեց, որ իր որդին կապ չի ունեցել Սեֆիլյանի հետ, նրան հետապնդում են ընդդիմադիր լինելու համար, քանի որ մասնակցել է մի շարք բողոքի ակցիաների: Պողոսյանի մոր խոսքով, որդուն ձերբակալել են կեղծ ցուցմունքների հիման վրա:

Ի դեպ, այսօր դատարան բերվեց նաև ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, սակայն հեռացվեց՝ մինչ նիստն սկսվելը։ Նա նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էր դահլիճից:

Դատավորը դատական նիստը հետաձգել է մինչ ժամը 12.30-ը։

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:  Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործը քննում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, թեեւ նիստը արտագնա է, ընթանում է Շենգավիթի դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ