News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արքայազն Չարլզի ուղեւորությունները վերջին տարվա ընթացքում ամենաթանկարժեքն են եղել բրիտանական թագավորական ընտանիքում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express-ը:

«Երկրի թիվ մեկ օդանավով»՝ A330 Voyager-ով գահաժառանգի ուղեւորությունը Ռումինիա, Իտալիա, Վատիկան եւ Ավստրիա 154 հազար ֆունտ է արժեցել:

Ընդհանուր առմամբ, թագավորական ընտանիքի անդամների ուղեւորությունները ծախսերը մեկ տարվա ընթացքում ավելացել են 500 հազար ֆունտով՝ հասնելով 4.5 մլն ֆունտի: Դրանք ներառել են, օրինակ, արքայազն Էնդրյուի այցը Մոզամբիկ եւ Բոտսվանա, ուր թռիչքների համար 56.5 հազար ֆունտ է ծախսվել, ինչպես նաեւ Վինձորից Լանքաշիր եւ Յորքշիր արքայազն Չարլզի այցերը, որոնց համար 46 հազար ֆունտ է ծախսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ