News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես ուրիշների փողերը չեմ հաշվում։ Այս մասին հունիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։ 

Նա համաձայն չէ պնդմանը, որ հարկայինի ստուգումները շինծու են, իսկ իշխանություն ունեցողները ձեռքերը հեռու չեն տանում բիզնեսից։

«Ինչպե՞ս են հարստացել պաշտոնյաները։ Ես որտեղի՞ց իմանամ։ Մենք ստուգումներ անցկացնում ենք ըստ օրենքի, եւ մեզ համար տարբերություն չկա, թե ով եւ ինչ բիզնեսով է զբաղվում։ Եթե մենք ստուգում ենք խոշոր բիզնեսը, պետք չէ այդտեղ քաղաքական երանգ փնտրել՝ լինի դա «Քեթրին»-ի կամ «Ալեքս Տեքստիլ»-ի պարագայում։ Մի կենտրոնացեք անունների վրա»,- նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանի խոշոր ներկրողներից է եւ պատկանում է պատգամավոր, նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին։ «Ալեքս Տեքստիլ»-ը պատկանում է խոշոր ձեռներեցներից Սամվել Ալեքսանյանին։ Երկուսն էլ իշխող Հանրապետական կուսակցության անդամ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ