News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դերասան Վլադիմիր Էտուշը վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայություններում աղբյուրը: «Վ. Էտուշը դեռեւս նեյրովիրաբուժության վերակենդանացման բաժանմունքում է, ջերմությունը նորմալ է` 36,6»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 95-ամյա դերասան Վլադիմիր Էտուշը պոլիկլինիկայի մոտ աստիճանների վրա ընկնելուց հետո հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ում:

Վլադիմիր Աբրամովիչ Էտուշը ծնվել է 1922 թվականի մայիսի 6-ին Մոսկվայում, սակայն անձնագրում ծննդյան տարեթիվը նշված է 1923 թվականի մայիսի 6: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվելով Թատերական ուսումնարան` 1941 թվականի սեպտեմբերին Էտուշը կամավոր ճակատ է մեկնել: 1943 թվականին Զապորոժիեի մոտ ծանր վիրավորվել է: Հոսպիտալից դուրս գրվելուց հետո հաշմանդամության 2-րդ կարգ է ստացել եւ ծառայությունից ազատվել է: 1944 թվականին վերադարձել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի 4-րդ կուրս:

Վլադիմիր Էտուշը թատերական ուսումնարանն ավարտել է 1945 թվականին եւ հրավիրվել այնտեղ դասավանդելու: Նույն թվականից նա սկսել է աշխատել Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում, որի հետ է կապված նրա ամբողջ կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ