News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին, այսօր՝ հունիսի 27-ին, ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանին երկրորդ անգամ թույլ չեն տվել մուտք գործել նիստերի դահլիճ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Արդեն երկրորդ անգամ չի կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ, քանի որ փորձում են ստուգել իմ դրամապանակը: Իմ դրամապանակն արգելված իր են դիտարկում եւ պահանջում են, որ ցույց տամ: Հոգեվարքի մեջ են այդ մարդիկ գտնվում: Սցենար ունեն գրված, բոլոր մարդկանց, որոնք փորձում են արդարություն պահանջել, օրենք պահանջել արդարադատության տանը՝ դատարանի շենքում, ստորացնում են: Հետո օրենքից ու արդարադատությունից են խոսում: Նման պայմաններում ի՞նչ արդարաադատության մասին կարող է խոսք լինել: Եվ փաստաբանի հետ վարվում են ամենաստոր ձեւով: Ցանկացած շարքային քաղաքացի իրավունք ունի չվստահելու այս համակարգին»:

Փաստաբանի խոսքով, այս մասին ինքը տեղեկացրել է նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին. «Նախագահող դատավորը տեղյակ լինելով, որ ես դահլիճ չեմ մտել դրամապանակս ցույց չտալու պատճառով, դատական նիստը սկսել է: Իմ պաշտպանյալ Ներսես Պողոսյանի օբյեկտիվ պահանջին, թե ուր է իմ պաշտպանը, դատավորը սանկցիա է կիրառել օրինականացնելով պաշտպանի նկատմամբ ապօրինի գործողությունները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը նիստերի դահլիճի մուտքի մոտ թույլ չէին տվել զննել իրենց եւ չէին մտել դահլիճ:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:  Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործը քննում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, թեեւ նիստը արտագնա է, ընթանում է Շենգավիթի դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ